Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ջորջ Օրուելյան «2024»

Ջորջ Օրուելյան «2024»
06.09.2024 | 09:10

Կառավարության նիստ: Որոշումների քվեարկում.

1. Կամուրջների վերանորոգման որոշում

- Ովքե՞ր են դեմ։ Դեմ չկա, ընդունվեց։

2. Դպրոցների ջեռուցման որոշում

- Ովքե՞ր են դեմ։ Դեմ չկա, ընդունվեց։

3. Տաքսի ծառայության հարկման որոշում

- Ովքե՞ր են դեմ։ Դեմ չկա, ընդունվեց։

...

...

...

72. Միջքաղաքային ճանապարհը ոչ սահմանված կետում հատող կովի կոտոշը կտրելու որոշում

- Ովքե՞ր են դեմ։ Դեմ չկա, ընդունվեց։

...

...

113. Ամեն ամսվա մեկ օր կառավարության մեկ անդամ իմ կոշիկները փայլացնելու որոշում։

- Ովքե՞ր են դեմ։ Դեմ չկա, ընդունվեց։

...

169. ՈՒրբաթ օրերը վարչապետին ինքնակամ տրվելու որոշում։

- Ովքե՞ր են դեմ։ Դեմ չկա, ընդունվեց։

- «Բալիկներ» ջան դուք լեզու ունե՞ք։

- Չունեք հա՞։ Անցնենք առաջ։

Հ.Գ.

Հո դուք անլեզու անբերան հայվան չե՞ք, ձեն հանե՛ք։

Արա ԿԱՐԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3933

Մեկնաբանություններ